로그인

창세기 5장 Eastern (Genesis Exodus Gospels)

Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 32절

  1. 1 Սա մարդկանց ազգաբանութեան այն օրերի պատմութիւնն է, երբ Աստուած ստեղծեց Ադամին: Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան,
  2. 2 արու եւ էգ ստեղծեց նրանց, օրհնեց եւ ադամ, այսինքն՝ մարդ անուանեց նրանց այն օրը, երբ ստեղծեց նրանց:
  3. 3 Ադամը երկու հարիւր երեսուն տարեկանին իր նման ու իր կերպարանքով որդի ծնեց եւ անունը դրեց Սէթ:
  4. 4 Սէթին ծնելուց յետոյ Ադամն ապրեց եւս եօթը հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
  5. 5 Ադամը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր երեսուն տարի:
  6. 6 Սէթը երկու հարիւր հինգ տարեկանին ծնեց Ենոսին:
  7. 7 Ենոսին ծնելուց յետոյ Սէթն ապրեց եւս եօթը հարիւր եօթը տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
  8. 8 Սէթը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասներկու տարի:
  9. 9 Ենոսը հարիւր իննսուն տարեկանին ծնեց Կայնանին:
  10. 10 Կայնանին ծնելուց յետոյ Ենոսն ապրեց եւս եօթը հարիւր տասնհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
  11. 11 Ենոսը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր հինգ տարի:
  12. 12 Կայնանը հարիւր եօթանասուն տարեկանին ծնեց Մաղաղայէլին:
  13. 13 Մաղաղայէլին ծնելուց յետոյ Կայնանն ապրեց եւս եօթը հարիւր քառասուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
  14. 14 Կայնանը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասը տարի:
  15. 15 Մաղաղայէլը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Յարէդին:
  16. 16 Յարէդին ծնելուց յետոյ Մաղաղայէլն ապրեց եւս եօթը հարիւր երեսուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
  17. 17 Մաղաղայէլը մեռաւ՝ ապրելով ութ հարիւր իննսունհինգ տարի:
  18. 18 Յարէդը հարիւր վաթսուներկու տարեկանին ծնեց Ենոքին:
  19. 19 Ենոքին ծնելուց յետոյ Յարէդն ապրեց եւս ութ հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
  20. 20 Յարէդը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսուներկու տարի:
  21. 21 Ենոքը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Մաթուսաղային:
  22. 22 Ենոքը Մաթուսաղային ծնելուց յետոյ սիրելի եղաւ Աստծուն երկու հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
  23. 23 Ենոքը ապրեց երեք հարիւր վաթսունհինգ տարի:
  24. 24 Ենոքը սիրելի եղաւ Աստծուն: Նա անյայտացաւ, որովհետեւ Աստուած նրան տարաւ իր մօտ:
  25. 25 Մաթուսաղան հարիւր ութսունեօթը տարեկանին ծնեց Ղամէքին:
  26. 26 Ղամէքին ծնելուց յետոյ Մաթուսաղան ապրեց եւս ութ հարիւր երկու տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
  27. 27 Մաթուսաղան մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսունինը տարի:
  28. 28 Ղամէքը հարիւր ութսունութ տարեկանին ծնեց որդի:
  29. 29 Նա նրա անունը դրեց Նոյ: Ղամէքն ասաց. «Սա մեզ կը հանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի ցաւերից եւ այն երկրից, որ անիծեց Տէր Աստուած»:
  30. 30 Նոյին ծնելուց յետոյ Ղամէքն ապրեց եւս հինգ հարիւր վաթսունհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
  31. 31 Ղամէքը մեռաւ՝ ապրելով եօթը հարիւր յիսուներեք տարի:
  32. 32 Նոյը հինգ հարիւր տարեկանին ծնեց երեք որդի. Սէմին, Քամին եւ Յաբէթին:

Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗