로마서 16장 Western NT
Western NT · 아르메니아어 · 로마서 (Romans) · 27절
- 1 Ձեզի կը յանձնարարեմ մեր Փիբէ քոյրը, որ Կենքրեայի եկեղեցիին սարկաւագուհին է.
- 2 որպէսզի ընդունիք զինք Տէրոջմով՝ ինչպէս արժանավայել է սուրբերուն, եւ օգնէք անոր՝ ի՛նչ բանի մէջ որ պէտք ունենայ ձեզի. քանի որ ինք շատերու հոգատար եղաւ, նաեւ ինծի:
- 3 Բարեւեցէ՛ք Պրիսկէն եւ Ակիւղասը՝ Քրիստոս Յիսուսով իմ գործակիցներս,
- 4 (որոնք վտանգի մէջ դրին իրենց վիզերը՝ իմ անձիս համար. որոնցմէ ո՛չ միայն ե՛ս շնորհակալ եմ, հապա նաեւ հեթանոսներուն բոլոր եկեղեցիները,)
- 5 նմանապէս եկեղեցին՝ որ անոնց տան մէջ է: Բարեւեցէ՛ք Եպենետոսը՝ իմ սիրելիս, որ Աքայիայի երախայրիքն է Քրիստոսի համար:
- 6 Բարեւեցէ՛ք Մարիամը, որ շատ աշխատեցաւ մեզի համար:
- 7 Բարեւեցէ՛ք Անդրոնիկոսն ու Յունիան, իմ ազգականներս ու գերութեան ընկերներս, որոնք երեւելի են առաքեալներուն մէջ եւ Քրիստոսի պատկանեցան ինձմէ ալ առաջ:
- 8 Բարեւեցէ՛ք Ամպղիան՝ իմ սիրելիս Տէրոջմով:
- 9 Բարեւեցէ՛ք Ուրբանոսը՝ մեր գործակիցը Քրիստոսով, եւ Ստաքէսը՝ իմ սիրելիս:
- 10 Բարեւեցէ՛ք Ապեղեսը, որ գնահատուած է Քրիստոսով:
- 11 Բարեւեցէ՛ք անոնք՝ որ Արիստաբուղոսի տունէն են: Բարեւեցէ՛ք Հերովդիոնը՝ իմ ազգականս: Բարեւեցէ՛ք Նարկէսի տունէն եղողները՝ որոնք Տէրոջն են:
- 12 Բարեւեցէ՛ք Տրիփոնը եւ Տրիփոսը, որոնք կ՚աշխատին Տէրոջմով: Բարեւեցէ՛ք սիրելի Պերսիդէն, որ շատ աշխատեցաւ Տէրոջմով:
- 13 Բարեւեցէ՛ք Ռուփոսը՝ Տէրոջմով ընտրեալը, եւ անոր մայրը՝ որ իմս ալ է:
- 14 Բարեւեցէ՛ք Ասինկրիտոսը, Փղեգոնը, Հերմասը, Պատրոբան, Հերմէսն ու անոնց հետ եղող եղբայրները:
- 15 Բարեւեցէ՛ք Փիղողոգոսը եւ Յուլիան, Ներէոսն ու անոր քոյրը, Ողիմպասը եւ անոնց հետ եղող բոլոր սուրբերը:
- 16 Բարեւեցէ՛ք զիրար սուրբ համբոյրով: Քրիստոսի (բոլոր) եկեղեցիները կը բարեւեն ձեզ:
- 17 Կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, ուշադի՛ր եղէք անոնց՝ որ կը գոյացնեն բաժանումներ եւ գայթակղութիւններ, հակառակ ձեր սորված ուսուցումին, ու հեռացէ՛ք անոնցմէ:
- 18 Որովհետեւ այդպիսիները կը ծառայեն ո՛չ թէ մեր Տէրոջ՝ Քրիստոսի, հապա իրենց որովայնին, եւ անմեղներուն սիրտերը կը խաբեն բարի խօսքերով ու գովեստներով:
- 19 Քանի որ ձեր հնազանդութիւնը բոլորին ծանօթ է, ես ալ ձեզի համար ուրախ եմ. բայց նաեւ կ՚ուզեմ՝ որ դուք իմաստուն ըլլաք բարիին հանդէպ, եւ աննենգ՝ չարին:
- 20 Եւ խաղաղութեան Աստուածը շուտով պիտի ջախջախէ Սատանան ձեր ոտքերուն տակ: Մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզի հետ:
- 21 Տիմոթէոս՝ իմ գործակիցս, եւ Ղուկիոս, Յասոն ու Սոսիպատրոս՝ իմ ազգականներս, կը բարեւեն ձեզ:
- 22 (Ե՛ս ալ՝ Տերտիոս, որ գրեցի այս նամակը, կը բարեւեմ ձեզ Տէրոջմով:)
- 23 Գայիոս՝ իմ եւ ամբողջ եկեղեցիին հիւրընկալը՝ կը բարեւէ ձեզ: Երաստոս՝ քաղաքին գանձապետը՝ կը բարեւէ ձեզ, նաեւ Կուարտոս եղբայրը:
- 24 Մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր բոլորին հետ: Ամէն:
- 25 Եւ հիմա՝ անո՛ր, որ կարող է ձեզ ամրացնել՝ իմ աւետարանիս ու Յիսուս Քրիստոսի քարոզութեան համաձայն, այն խորհուրդին յայտնութեան համաձայն՝ որ լռութեան մէջ մնացած էր դարերու ժամանակներէն ի վեր,
- 26 բայց հիմա բացայայտ եղաւ ու Մարգարէներուն գիրքերով - յաւիտենական Աստուծոյ հրամանին համաձայն - բոլոր հեթանոսներուն գիտցուեցաւ՝ հաւատքի հնազանդութեան համար,
- 27 միա՛կ իմաստուն Աստուծոյ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով փա՜ռք յաւիտեան: Ամէն:
Western NT — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗